Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման և դիվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։
Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ողջունում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը։ Տարածաշրջանի կայունության և համագործակցության ոգու համար կարևորում ենք Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական կապերը կրկին բնականոն մակարդակի հասցնելը։
Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր եղել, ինչի հետևանքով մահացել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, իսկ երկուսը վիրավորվել։ Հարձակումից հետո հոկտեմբերի 29-ին Բաքուն դադարեցրել էր դեսպանատան գործունեությունը, իսկ դիվանագիտական անձնակազմը վերադարձել էր Բաքու։