«Մամիկոն Ասլանյանը ՀՀ քաղբանտարկյալներից մեկն է, ով 2 տարի 7 ամիս ապօրինի անազատության մեջ է պահվում: Իրականությունը հետեւյալն է՝ ուզուրպացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի նավը խորտակվում է: Նրանք հասկանում են, որ Փաշինյանը բոլորին դուրս է նետում այս խորտակվող նավից՝ մտածելով, որ նավը խորտակվել է նրանց պատճառով»,-ասաց ՀՀԿ երիտասարդական կուսակցության նախագահ Հենրիխ Դանիելյանը։
Նրա խոսքով. «Բոլոր դատավորները, դատախազները, այն մարդիկ, որոնք գործիք են եղել Նիկոլ Փաշինյանի ձեռքին, հասկանում են, որ վերջում Փաշինյանն իրենց ասելու է՝ դուք եք մեղավոր, մեղքը նրանց վրա է բարդելու… Այսօր սրբագրման գործընթաց է ընթանում, բոլոր այն մարդիկ, որ հասկանում են՝ պատասխան են տալու, մտածում են՝ իրենց վրայից մեղքը մաքրել… Վստահ եմ, շարունակություններ լինելու են, քանի որ ոչ ոք չի պատրաստվում Նիկոլ Փաշինյանի ձեռքով իրեն եւ իր ընտանիքին վնաս տալ…»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ