Հուլիսի 15-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Ինֆինիտի» մակնիշի մեքենան Երևան-Սևան ճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը: Ուղևորներից 48-ամյա Էդմոնդ Մ.-ն մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն