Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի Անուշը 20 տարվա մանկավարժական ստաժը մի կողմ է դրել, պետական աջակցության ծրագրով վարսահարդարման դասընթացների է մասնակցում. «Ա1+»

Հուլիս 16,2024 14:31

«Ա1+». 2020 թվականի սեպտեմբերից հետո Արցախում կյանքն այլ գույներ ստացավ։ Թեկուզ անորոշության մեջ՝ արցախցին շարունակում էր ապրել և պայքարել։

-Դասավանդում էի Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Ինձ ամբողջությամբ նվիրելի էի դպրոցին ու սաներինս,- Ա1+-ի հետ զրուցում ասում է Անուշ Հակոբյանը։ Մինչ այդ տիկին Հակոբյանը Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի միջնակարգ դպրոցում էր դասավանդում։ Դպրոցը մշտապես աչքի էր ընկնում հանրապետական օլիմպիադաներում առաջնակարգ տեղեր զբաղեցնելով։

Արցախից ճանապարհվելուց հետո՝ ծանոթների միջոցով բրոքեր են գտել, կապվել հետը՝ բնակարան վարձել։ Սակայն տեղ հասնելով՝ պարզվել է ոչ բրոքերը կա, ոչ էլ վարձակալած բնակարանը։ Մնացել են ձեռնունայն, առանց գումարի և առանց տանիքի։

-Հիասթափությունս սահման չուներ, սակայն հասկանում էի, որ շրջապատում բազմաթիվ բարի, կամեցող մարդիկ կան, ովքեր պատրաստակամ են օգնության ձեռք մեկնելու, բարձրացնելու,- ասում է մանկավարժը։ Տան փնտրտուքը շարունակվում էր, ընտանիքը մեծ էր, ոչ բոլոր վարձատուներն էին համաձայնում 6 հոգանոց ընտանիքի ընդունել։

– Վարձակալությամբ տուն գտնելուց հետո, մի փոքր թեթևացած էինք զգում։ Սակայն բարձր բնակվարձը խորհելու տեղիք էր տալիս։ Մտածում էինք մի երկու ամիս մնանք, հետո ավելի հարմար տուն կգտնենք՝ կտեղափոխվենք։ Տանտիրոջ կողմից ընդառաջումը բնակվարձի հարցում հետ պահեց այդ որոշումից ու ահա 8 ամսից ավելի է նույն տանն ենք ապրում։

Անուշը պետական աջակցության ծրագրի շրջանակներում վարսահարդարման դասընթացների է մասնակցում։ 20-ամյա մանկավարժական ստաժը մի կողմ է դրել։

«Ստեղծված բարենպաստ շրջապատի շնորհիվ կարողացանք նաև հոգեբանական խնդիրները հաղթահարել, քանի որ մինչև Հայաստան հասնելը դաժան խաղ խաղացին մեզ հետ, ուստի այս միջավայրը ստացած առաջին դառը տպավորությունը ցրել է»,- ասում է տիկին Հակոբյանը։ Այս պահին ընտանիքին մտահոգող ամենաառաջնային հարցը բնակարանայինն է։ Համաձայն չեն ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բնակարանային ծրագրին։ -Ամուսնուս ծնողները Ներքին Սզնեքում երկհարկանի առանձնատուն ունեին, մենք Ստեփանակերտում էինք վերջին տարիներին բնակարան ձեռքբերել։ Հիմա ստեղծված պայմաններից ելնելով միասին ենք ապրում, որպեսզի ֆինանսական առումով կարողանանք ծայրը ծայրին հասցնենք։ Փոխհատուցում կոչված այդ ծրագիրը չի կարող, քանի որ մենք չենք ստանալու նույնիսկ մեր կորցրածի կեսը,- մտահոգություն է հայտնում զրուցակիցս։

Անահիտ Պետրոսյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031