Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի ֆիքսված ցանցը հասել է Բյուրեղավան

Հուլիս 16,2024 13:53

Ucom ընկերության գերարագ ֆիքսված ցանցը գործարկվել է Բյուրեղավան քաղաքում։

Քաղաքի բնակիչները այսուհետ կարող են օգտվել Ucom-ի Unity մարզային փաթեթներից, որոնք ներառում են ֆիքսված ինտերնետ, շարժական կապի ծառայություններ և հեռուստատեսություն՝ մատչելի գնով։

Ընդ որում, Բյուրեղավանի բնակիչների համար Ucom-ը նախատեսել է մի շարք ակցիաներ։ Մասնավորապես, Unity 9000 մարզային սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում, բնակիչները կվճարեն ամսական 8000 դրամ։ Իսկ հատուկ առաջարկի շրջանակներում, մինչև սեպտեմբերի 30-ը բաժանորդագրվելով Unity 7000 մարզային և զեղչված Unity 8000 մարզային փաթեթներին 12 ամսով, կօգտվեն փաթեթից 3 ամիս անվճար:

«Մեր կարևորագույն առաքելությունն է հասանելի դարձնել բարձորակ ինտերնետը ամբողջ Հայաստանի տարածքում: Այս տարի չորրորդ անգամ է, որ Ucom-ը ընդլայնում է իր ցանցը մարզերում՝ տրամադրելով փաթեթներ, որոնք համատեղում են մատչելի արագ ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն: Վստահ եմ, որ Բյուրեղավանի բնակիչները բարձր կգնահատեն Ucom ցանցի արագությունը և մեր փաթեթների հարմարավետությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Արթուր Արաբաչյանին տրամադրվել է Unity 20.000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։

Հավելենք, որ 2024 թվականին Ucom ֆիքսված ցանցը հաջողությամբ գործարկվել է նաև Աշտարակում, Արտաշատում և Նոր Հաճնում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031