Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանկարծ» պարզվում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պետք է «նորից» սկսել. Կարեն Վրթանեսյան

Հուլիս 16,2024 13:28

«Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Միլլերը՝ հայ-ադրբեջանական ենթադրյալ պայմանագրի մասին, հուլիսի 15-ին.

«Մենք, իսկապես, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ»:

«Դիվանագետերենից» թարգմանած՝ սա նշանակում է, որ մինչ այս արված բոլոր միակողմանի զիջումները հեչ, ու նորից պետք է սկսել «բարդ ընտրությունների և դժվար փոխզիջումների» նոր փուլ, որով խաղաղության որևէ երաշխիք էլի չի տրվելու («կարծում ենք … հնարավոր է»):
Բնականաբար «փոխզիջում» կոչվածն էլ միայն Հայաստանի մասին է։

Ամեն անգամ՝ «GPS-ով սահման գծելուց» սկսած, Կիրանցի ճանապարհը հանձնելով վերջացրած, «հանկարծ» պարզվում է, որ նախորդ բոլոր զիջումները հեչ, պետք է «նորից» սկսել։
Ու ամեն անգամ՝ как в первый раз…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031