- Տնտեսական ակտիվության աճի տեմպը կիսով չափ կրճատվեց մայիսին` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ) ապրիլի 10 տոկոսի համեմատ (ՆՏՆԺՀ):
- Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով (ՆՏՆԺՀ):
- 2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին արձանագրելով աննշան գնաճ:
- Մայիսին շարունակվեց ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման ծավալների զգալի աճը:
- Չնայած մայիսին արձանագրված 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին` հանրագումարային բյուջեն պահպանեց հավասարակշռությունը:
Առևտրային բանկերի ավանդների ու վարկերի աճն աննշան ավելացավ մայիսին:
Մայիսին տնտեսական աճը կիսով չափ կրճատվեց` հասնելով 5.2 տոկոսի (ՆՏՆԺՀ)` նվազելով ապրիլի 10 տոկոս (ՆՏՆԺՀ) ցուցանիշից (գծապատկեր 1): Ավելի դանդաղ կատարողականը հիմնականում պայմանավորված էր արդյունաբերական թողարկման ու առևտրի ծավալների անկմամբ: Արդյունաբերության ոլորտում աճը նվազեց մինչև 6.9 տոկոսով (ՆՏՆԺՀ)` ապրիլի 16.6 տոկոսից (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր մշակող արդյունաբերության թողարկման ծավալների նվազմամբ (11.5 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի 27 տոկոսից, ՆՏՆԺՀ): Պատճառը ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալների նվազումը (նվազում 14 տոկոսից, ՆՏՆԺՀ) և ծխախոտի արտադրության դանդաղումն էր (13 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի 23 տոկոսից): Առևտրի ծավալների աճը ևս դանդաղեց (17.6 տոկոս, ՆՏՆԺՀ, նվազում ապրիլի 27.2 տոկոսից), թեև առևտրից բացի ծառայությունների (2.8 տոկոս, ՆՏՆԺՀ) և շինարարության (18.1 տոկոս, ՆՏՆԺՀ) ոլորտում աճի տեմպը արագացել է: Դանդաղումը հունվար-մայիս ամիսներին հանգեցրեց տնտեսական աճի հանրագումարային` 11.2 տոկոսի աճի (ՆՏՆԺՀ), ինչը բոլոր դեպքերում սպասվածից բարձր էր:
Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները մայիսին կրճատվեցին 44 տոկոսով (ՆՏՆԺՀ)` պայմանավորված ներհոսքերի 34 տոկոս նվազմամբ: Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքը մայիսին կրճատվեց 55 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչով էլ բացատրվում է կրճատման մեծ մասը, իսկ ԱՄՆ-ից ներհոսքերն ավելացան 4 տոկոսով (ՆՏՆԺՀ), թեև այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է ապրիլին արձանագրված 14 տոկոսից (ՆՏՆԺՀ) (գծապատկեր 2): Ապրիլին դրամական փոխանցումների ընդհանուր արտահոսքը նվազեց 12 տոկոսով (ՆՏՆԺՀ), իսկ դեպի Ռուսաստան արտահոսքը կրճատվեց 17 տոկոսով (ՆՏՆԺՀ):
2023 թ. հոկտեմբերից ի վեր գներն առաջին անգամ բարձրացան` հունիսին կազմելով 0.8 տոկոս (ՆՏՆԺՀ): Հունիսին ցածր գնաճը հիմնականում պայմանավորված էր տրանսպորտային գների 10.8 տոկոս աճով (ՆՏՆԺՀ), ինչը միայն մասամբ մեղմվեց սննդամթերքի գների թեթև անկմամբ (հավասար է 0.7 տոկոսի): Ընդհանուր առմամբ, ՍԳԻ միջինը 2024 թ. առաջին կեսին գրանցեց 0.6 տոկոս գնանկում (ՆՏՆԺՀ): Հունիսի 11-ի նիստի ընթացքում ՀՀ ԿԲ-ն շարունակեց աստիճանաբար թեթևացնել վերաֆինանսավորման քաղաքականությունը` դրույքաչափը իջեցնելով 25 բազիսային կետով մինչև 8 տոկոս: Վերաֆինանսավորման դրույքաչափը զգալիորեն գերազանցում է ՀՀ ԿԲ-ի կողմից մինչև 2021 թ. խստացումը սահմանված 5 տոկոս տոկոսադրույքը (գծապատկեր 3):
Կարդացեք նաև
Ոսկու և թանկարժեք զարդերի վերաարտահանման աճը շարունակել է պայմանավորել ընդհանուր արտահանումը (գծապատկեր 4): Մայիսին ապրանքների արտահանման ծավալներն աճեցին 57.4 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալների հնգապատիկ ավելացմամբ (այս ապրանքների վեցապատիկ ավել ներմուծման և ԱՄԷ վերաարտահանման ծավալների ավելացման արդյունքում): Ոսկու և թանկարժեք զարդերի արտահանման ծավալները հասել են ընդհանուր արտահանման 72.3 տոկոսին: Տրանսպորտային միջոցների արտահանումը (որը 2023 թ. վերաարտահանվող ապրանքներից էր) 2024 թ. մայիսին նվազեց 78 տոկոսով (ՆՏՆԺՀ): Չհաշված նշված արտահանման տեսակները (թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր և տրանսպորտային միջոցներ)` մայիսին արտահանման ընդհանուր ծավալները կրճատվել են 4 տոկոսով (ՆՏՆԺՀ): Հունվար-մայիս ժամանակամիջոցում արտահանման ու ներմուծման ծավալներն աճել են, համապատասխանաբար, 248 և 200 տոկոսով` հանգեցնելով առևտրային հաշվեկշռի պակասուրդի մեծացման:
Հունիսին ՀՀ դրամն արժեզրկվեց ռուբլու նկատմամբ: Հունիսի վերջի դրությամբ ՀՀ դրամ-ԱՄՆ դոլար փոխարժեքն ընդամենը 0.2 տոկոսով է թույլ եղել մայիսի վերջի փոխարժեքից: Այդուամենայնիվ, ՀՀ դրամը ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 6.3 տոկոսով (գծապատկեր 5): Միջազգային պահուստները շարունակել են դանդաղորեն աճել` հունիսին ավելանալով 126.6 միլիոն ԱՄՆ դոլարով և հասնելով 3.34 միլիարդ ԱՄՆ դոլարի (համարժեք է 2.7 ամսվա ներմուծման ծածկույթի):
Մայիսին գրանցվել է բյուջեի 46.4 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդ (ՆՏՆԺՀ)` ապրիլի 47.2 միլիարդ (ՆՏՆԺՀ) հավելուրդից հետո: Հարկային եկամուտները մայիսին մնացին գրեթե անփոփոխ` ավելանալով ընդամենը 0.8 տոկոսով (ՆՏՆԺՀ): ԱԱՀ-ի և ակցիզային հարկի հավաքագրման ցուցանիշները կրճատվեցին համապատասխանաբար
12.1 տոկոսով և 11.6 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր սպառման չափավոր աճով: Ի հակադրություն դրա` շրջանառության հարկի ու եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշներն ավելացան, համապատասխանաբար, 25 տոկոսով և 14 տոկոսով, և դա օգնեց փոխհատուցել անուղղակի հարկերի նվազումը: Ընդհանուր ծախսերը կրճատվեցին 9.7 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր ընթացիկ ծախսերի 18.4 տոկոս նվազմամբ: Մյուս կողմից, կապիտալ ծախսերն ավելի քան կրկնապատկվեցին` պայմանավորված ճանապարհաշինարարության ոլորտներին հատկացումների ավելացմամբ: Հունվար-մայիս ամիսներին բյուջեին հանրագումարային հաշվեկշռում գրանցվեց 64 միլիոն ՀՀ դրամի սահմանային պակասուրդ` ի տարբերություն 2023 թ. նույն ժամանակամիջոցում գրանցված 101 միլիարդ ՀՀ դրամ ավելցուկի (գծապատկեր 6):
Առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն աննշան ավելացան մայիսին, ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի ավելացմամբ: Ընդհանուր ավանդները մայիսին ավելացել են 3.2 տոկոսով (ՆԱՀ)` ի տարբերություն ապրիլին գրանցված 0.4 տոկոս չնչին աճի (ՆԱՀ): Սա պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված ավանդների 3.4 տոկոս աճով (ՆԱՀ): Ավանդներն ավելացան 2.2 տոկոսով (ՆԱՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր ՀՀ դրամով արտահայտված վարկերի 2 տոկոս աճով (ՆԱՀ):
Համաշխարհային բանկ