Արցախահայության արտագաղթի կասեցումը հրամայական է
Հուլիս 16,2024 11:47
Շատերը գնում են վիրավորված, խոցված, ցանկությունը մեծ է Հայրենիքում ապրելու, արարելու, բայց պայմանները բարդ են, նրանց խոսքը լսելի չէ, ձայնը խեղդված, անպատասխան, հոգեպես եւ բարոյապես կոտրված, այլընտրանք չի մնում։ Արցախի իշխանությունները՝ որպես ժողովրդի առաջնային մանդատը կրող ներկայացուցիչներ, անմիջական մասնակցություն չեն ունենում նրանց խնդիրների լուծմանն ուղղված հարցերում։ Արտագաղթին նպաստող երեւույթները շատ են, թեւաթափ եղած ժողովրդին չեն սպասեցնում։Մենք կորցնում ենք հավաքական պայքարի կորիզը։ Չպետք է թույլ տալ, որ պայքարող արցախցին անհույս նայի դեպի օտարություն, այնտեղ փնտրի ապագան։ Այսպես մենք դավաճանում ենք մեր պայքարի գաղափարը, մեր նվիրյալներին, ովքեր չխնայեցին ոչինչ՝ Արցախը փրկելու ճանապարհին, վտանգում` վերադարձի իրավունքի մեր արդար պահանջը։Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: