Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ենթադրենք՝ ԱՄՆ-ն մեզ Ռուսաստանից հեռացրեց, փոխարենը ի՞նչ է առաջարկում. Դավիթ Ջամալյան. «Հրապարակ»

Հուլիս 16,2024 11:37

Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ազդարարվել է այնքան սպասված «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժության մեկնարկը։

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց. «Ինչպես սպառազինության ձեռքբերման պարագայում, այս դեպքում նույնպես, եթե ամեն ինչ արվեր համադրման, այլ ոչ թե ստրատեգիական դաշնակցին հակադրվելու տրամաբանությամբ, կարող էր լինել որոշակի օգուտ, որ տվյալ ստորաբաժանումն ինչ-որ նոր փորձառություն է ձեռք բերում, դա էլ որոշակի ներդրում է։ Բայց խնդիրն այն է, որ այս ամենն արվում է Ռուսաստանին հակադրվելու տրամաբանության մեջ: Այս քայլերը միտված են դրան: Այն շատ վտանգավոր մի բան է, ստացվում է, որ սա հավաքական Արեւմուտքի հակառուսական մեծ քաղաքականության մի էլեմենտ է, իսկ նպատակն ամեն կերպ Հայաստանն ավանդական դաշնակցից հեռացնելն է, հայ-ռուսական հաստատուն կապերը խզելը: Այստեղ նորից հարց է առաջանում. ենթադրենք՝ ԱՄՆ-ն մեզ ամեն կերպ Ռուսաստանից հեռացրեց, փոխարենն ի՞նչ է առաջարկում: Այստեղ է, որ մենք տեսնում ենք այս ողջ գործընթացի ամենանվաստացուցիչը:

Այսօր մեզ առաջարկում են դուրս գալ ՀԱՊԿ-ից, խզել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ փոխարենը ոչինչ չեն առաջարկում: Մենք արդյո՞ք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ,՝ ոչ, իհարկե: Ոչ միայն հիմա, այլեւ տեսանելի ապագայում, ու, առհասարակ, երբեք Հայաստանը չի դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, ինչու, որովհետեւ ՆԱՏՕ-ի ուսերին լրացուցիչ բեռ հարկավոր չէ: Ի՞նչ է ուզում ԱՄՆ-ն, ընդամենն ուզում է, որ Հայաստանն անջատվի ՌԴ-ից եւ դառնա հակառուսական ֆորպոստ` Արեւմուտքի համար: Անգամ եթե մեզ առաջարկեն համանման մի բան, ինչ մենք ունենք ՀԱՊԿ-ում, էլի մի տեղ կարելի էր հասկանալ, բայց ոչ մի համարժեք առաջարկ չկա ԱՄՆ-ից: Հայաստանին պարտադրում են զուտ ֆորպոստ դառնալ, որի կուրացիան հանձնարարվելու է Թուրքիային: Իշխանություններն ընտրում են այս խայտառակությունը»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031