Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք հանձնելու առումով գերակատարել են. Աբրահամ Գասպարյան. «Հրապարակ»

Հուլիս 16,2024 11:15
«Հրապարակի» զրուցակիցը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի ղեկավար Աբրահամ Գասպարյանն է:

– Բագրատ սրբազանը տարբեր ուղղություններով այցեր է կատարում, դրան զուգահեռ, գրեթե նույն մարզերն է այցելում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ կարող ենք ասել՝ նրանց հանդիպումներին հետեւելով: Փաշինյանն ուզում է հակակշիռ քայլե՞ր անել:

– Նա շոումեն է, ով վեց տարի շարունակ չագուճը ձեռքին սպառնալիքներ հորդելով՝ տարբեր խոստումներ էր տալիս հանրությանը` դպրոցաշինությունից սկսած: Այդ խոստումների ընդամենը 10 տոկոսն է կատարել` վեց տարիների ընթացքում: Նա այսօր խնդիր ունի 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններին պատրաստվելու, պարզ է, որ պետք է օգտվի նման հնարքներից: Փորձում է ինքն իրեն նախապատրաստել ընտրություններին, ինչպես նաեւ՝ իր թիմին: Անկեղծ ասած, չէի ցանկանա Բագրատ սրբազանի ու Փաշինյանի միջեւ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ ահռելի գաղափարական եւ նպատակային տարբերություններ կան: Նիկոլ Փաշինյանը լուծում է իր առջեւ դրված մի քանի խնդիր, դրանցից առաջինն այս պահին սեփական թիմին ոգեւորելն է: Գուցե նաեւ կոմպրոմատների «օգնությամբ», որ ինչ-որ մեկը հանկարծ չշշկռվի եւ չանցնի հակառակ ճամբար եւ այլն: Բնական է, որ նա ստի եւ կեղծիքի միջոցով նորից փորձում է ձայներ կորզել` 2026 թվականի ընտրությունների համար: Եթե, իհարկե, նախքան այդ գլոբալ փոփոխություններ տեղի չունենան:

– Ասում եք` Փաշինյանն իր խոստումների ընդամենը 10 տոկոսն է կատարել: Ի՞նչ խոստումների մասին է խոսքը:

– Օրինակ` խոսում էր 300 դպրոց կառուցելու մասին, սակայն կառուցել է ընդամենը 28 դպրոց` 6 տարվա ընթացքում, սա թերեւս 10 տոկոսից էլ ավելի քիչ է: Կոռուպցիայի առումով իրենց պլանը գերակատարել են` 300 տոկոսով, բայց եթե բացառենք ընտրական գլխավոր խայծը, ձայն գողանալու հիմնական միջոցը` ասֆալտապատումը, քիչ թե շատ մարզերում որոշակի աշխատանքներ կատարվել են, չենք կարող ժխտել այդ փաստը, սակայն հայրենիք հանձնելու առումով գերակատարել են` մի քանի հարյուր տոկոսով: Արցախ են հանձնել, սահմանազատման անվան տակ ՀՀ ինքնիշխան տարածքից միակողմանի զիջումների են գնացել, ինչ խոստացել էին, շրիշակի մակարդակի արել են, դրանից բարձր ոչ մի բան չեն արել:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031