Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվեց ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ:
Նիստին մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ Արուս Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթև Գասպարյանը, մարզի համայնքների ղեկավարները, ավագանիներ, կուսակցության անդամներ:
Նիստի օրակարգում մարզի առողջապահության համակարգին վերաբերող հարցն էր:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց ոլորտին վերաբերող հարցերը, առողջապահության ապահովագրության բարեփոխումը, Արմավիրի մարզում առողջապահության որակի բարձրացմանն ուղղված առաջիկա անելիքները, ենթակառուցվածքների նորացման ծրագիրը, պատասխանեց կուսակցականների հարցերին:
Թեմային առնչվող ելույթներով հանդես եկան կուսակցականները: