Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Հուլիս 16,2024 10:07

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ որոշումը։

ԲԴԽ խորհուրդը որոշեց դադարեցնել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ամիսներ առաջ ԲԴԽ-ն հրապարակել էր «Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ այլ գործերի տապալման մեղավորները. բացահայտումներ դատական իշխանությունից» տեսանյութը,  որով դատավորներին էր մեղադրել Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Երանոսյանի, Գագիկ Խաչատրյանի եւ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործերի տապալման համար։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031