«Ազատություն». Հանրապետականների ազգային համագումարը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ի պաշտոնե առաջադրել է 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու: Թրամփն, իր հերթին, դրանից մեկ ժամ առաջ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին:
«Երկար քննարկումներից և մտորումներից հետո ես որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու լավագույն թեկնածուն Օհայոյի նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսն է»,- հայտարարել է Թրամփը:
39-ամյա Վենսը հայտնի է որպես Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու գաղափարի խիստ քննադատ:
The New York Times-ում վերջերս հրապարակված հոդվածում Վենսը գրել է, թե նույնիսկ ամենախիստ ու դաժան զորակոչն անցկացնելու դեպքում Ուկրաինան չի կարող հավաքագրել զինծառայողների պահանջված թիվը: Բացի այդ, ըստ Վենսի, Միացյալ Նահանգները չի կարող այնքան սպառազեն արտադրել, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի համար:
Կարդացեք նաև
Վենսը մինչև 2022 թվականին սենատոր ընտրվելը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: