Հուլիսի 15-ին, ժամը 16:58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 67-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Մ. Ս., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 2004 թ.) և Ն. Ղ.-ն (ծնված 2005 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Կարդացեք նաև
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Վարորդի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, ուղևորներինը՝ բավարար:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն