Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով. «Ազգային ճակատ»

Հուլիս 15,2024 21:55

Քաղաքացին տեսանյութ է հրապարակել Բագրատաշեն-Իջևան ճանապարհահատվածից, որտեղ ակնհայտ երևում է, որ ադրբեջանական տարբերանշանով՝ AZ 99ZX-491 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան առաջ է ընթանում դեպի Տավուշի մարզի Իջևան քաղաք։

«Ես այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում, բայց Բագրատաշենում ասացին, որ վերջին շրջանում հաճախ են երևում»,- նշեց մեր զրուցակիցը։

Տավուշցի տղամարդը, որ նկարահանել է տեսանյութը, նկատել է, որ սահմանը հատելուց հետո՝ մինչև Իջևան հասնելը, ադրբեջանական համարանիշները փոխարինվել են ռուսականով։

«Կանգնեցրել են անտառային հատվածում, տրանսպորտային միջոցի համարանիշները փոխարինել ռուսականով, իսկ «կուզովի» վրա գրված մեծ համարները ծածկել պլաստմասե իրով, առաջ եկել դեպի Իջևան»,- հավելեց նա։

Նշենք, որ ադրբեջանական համարանիշով մեքենան Հայաստանի տարածք էր մտել ուրբաթ՝ հուլիսի 12-ին։

Ի՞նչ գործ ունեն ադրբեջանցիները ՀՀ-ում և ի՞նչ են բեռնափոխադրում Վրաստանի տարածքով՝ Բագրատաշեն անցակետի սահմանապահ ծառայողները չեն պատասխանել քաղաքացու մտահոգող հարցերին:

 

«Ազգային ճակատ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031