Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության հետ գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Հուլիս 15,2024 21:03

Նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին։

Նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, մի շարք այլ թեմաների։

Հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը:

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս էյ էմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031