Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց կողմերը պետք է ծանր փոխզիջումների գնան. ԱՄՆ պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»

Հուլիս 15,2024 23:23

«Ամերիկայի ձայն». Հայաստանն ու Ադրբեջանը մեծ առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ անցել՝ խաղաղության պայմանագրի կնքման հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլերը՝ պատասխանելով ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ:

Միլերը նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հորդորել կողմերին խաղաղության պայմանագրի կնքման հարցում:

«Երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը շատ մեծ նշանակություն կունենա այդ երկրների համար։ Այն մեծ նշանակություն կունենա տարածաշրջանի, խաղաղության, կայունության, տարածաշրջանի անվտանգության համար։ Մենք, իրոք, կարծում ենք, որ համաձայնությունը հնարավոր է, բայց այն պահանջում է երկու կողմերին կատարել բարդ ընտրություններ և գնալ ծանր փոխզիջումների»,- նշել է Միլերը:

Նրա պնդմամբ՝ Վաշինգտոնը կշարունակի կողմերին մղել դեպի վերջնական համաձայնության հաստատում և տարաձայնությունների հարթեցում: Նա հայտնել է, որ Վաշինգտոնում կողմերն արձանագրել են առաջընթաց, սակայն հրաժարվեց տրամադրել որևէ մանրամասներ:

«Մենք դեռ համաձայնություն չունենք և չենք էլ պատրաստվում հանգստանալ մինչև չհասնենք դրան»,- եզրափակեց Միլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031