Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան համերգային շրջագայությունն անցել են լեփ-լեցուն դահլիճներում ու հոտնկայս ծափերի ներքո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը ելույթներ է ունեցել ԱՄՆ հեղինակավոր համերգասրահներում՝ Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ»-ում, Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում‚ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել մեծանուն ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Նշենք, որ առաջին անգամ է, որ հայկական նվագախումբը ԱՄՆ-ում ներկայացել է ամբողջությամբ հայկական ծրագրով՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, որը մեծ ջերմությամբ է ընդունվել ամերիկացի երաժշտասերների կողմից։ Նվագախումբը ելույթներից հետո ստացել է ոգևորող արձագանքներ՝ հայ երաժիշտների կատարողական վարպետության, համերգային ծրագրի վերաբերյալ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ