Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։
Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները ժամը 15.30-ի սահմաններում Սևանա լճում նկատել են մի սկուտեր, որի վարորդը և ուղևորը դրսևորել են կասկածելի վարքագիծ։
Սկուտերը կանգնեցվել է, ստուգվել է վարորդի սթափության աստիճանը։ Պարզվել է՝ ոչ սթափ վիճակում է։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Հարգելի՛ քաղաքացիներ, Պարեկային ծառայությունը հորդորում է լինել զգոն և խստագույնս պահպանել լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնները։
Կարդացեք նաև
ՀՀ ներքին գործերի նախարարություն