Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը (ՀԵՀԵՄ) շարունակում է իրագործել իր համաթեմական, համահայկական և տարածաշրջանային ծրագրերը:
Սույն թվականի հուլիսի 12-ին առցանց ձևաչափով կայացավ ՀԵՀԵՄ 7-րդ ատենապետաց ժողովը, որին մասնակցեցին Հայաստանի և սփյուռքի 37 թեմերից, ինչպես նաև՝ Կոնստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից շուրջ 90 ՀԵՀԵՄ հոգևորական և աշխարհական պատասխանատուներ։
Ժողովը նախագահեց ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։
Օրակարգային հարցերից էին 2024 թ․ անցկացվելիք Տարածշարջանային ֆորումները և 2025 թ․ ՀԵՀԵՄ 25-ամյակին նվիրված «Քրիստոնյա ընտանիքը հայ ինքնության խարիսխ» խորագրով համահայկական ուխտագնացությանը նախապատրաստությունը։
Կարդացեք նաև
ՀԵՀԵՄ հոգևոր առաջնորդը կարևորեց առաջիկայում ևս ՀԵՀԵՄ գրասենյակի և թեմերի միջև համագործակցության և կապի ապահովումն ու ծրագրերի փոխանակումը