Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով

Հուլիս 15,2024 16:25

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 8-14-ը. (2024թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.68մ (14.07.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 51սմ-ով։

☑️ Արփա-Սևան ջրատարով հուլիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 3.453մլն. մ³, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից հուլիսի 14-ը ներառյալ՝ 164.393մլն. մ³:

☑️ Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի հուլիսի 8-14-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 9.546մլն. մ³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 16-ից հուլիսի 14-ը ներառյալ՝ 43.034մլն. մ³:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031