Հուլիսի 15-ին Լիբերալ քաղաքականության ինստիտուտը ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել էր հանրային քննարկում տեսալսողական մեդիայի կարգավորումների մասին։ Քննարկումը իրականացվում էր «Խթանել թափանցիկ և վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն էր իրավիճակի վերլուծության և միջազգային իրավական հետազոտության հիման վրա ներկայացնել բարեփոխումների փաթեթ, որը կներկայացնի գործուն մեխանիզմներ համացանցում տարածվող տեսալսողական մեդիայում ատելության խոսքի վերահսկման, ինչպես նաև մեդիա կազմակերպությունների իրական շահառուների բացահայտման համար։
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի ծրագրի համակարգող Մհեր Բաղդասարյանը նշեց, որ վերջին երկու տարիներին կենտրոնացած են ատելության խոսքի ազդեցություն և դրա հետևանքների վրա։
«Երբ սկսեցինք կատարել հետազոտություն մեդիափորձագետների հետ, միասին հասկացանք, որ մեդիայի ֆինանսավորումը առհասարակ գաղտնի է իրականացվում, չի երևում թե ո՞վ է կանգնած տվյալ մեդիայի հետևում»,-ասաց Մհեր Բաղդասարյանը։
Կարդացեք նաև
Ըստ Մհեր Բաղդասարյանի, երբ ինտերնետի հասանելիությունը մեծացավ՝ հեռուստաալիքներին փոխարինելու եկան «թիվի լայքերը»՝ այն մեդիաներն են, որոնք տարածում են տեսալսողական կոնտենտ։
Նաև հավելեց, որ մեդիան ունի ազատություն, բայց ազատություն չի նշանակում անպատասխանատվություն։ Գործունեություն ծավալող մեդիան որոշակիորեն պետք է կարգավորի ատելության խոսքը, իսկ այն երբեք չի կարող ընկալվել որպես խոսքի ազատություն։
ELL partership իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Վոլոդյա Մազմանյանի խոսքով՝ իրական շահառուների բացահայտումը կարևոր ասպեկտ է, եթե օրինակ վարչական պատասխանատվություն առաջանա ատելության խոսքի տարածման համար պետք է պատասխանատվություն կրել։
Մհեր Բաղդասարյանը հավելեց, որ աշնանը այս ծրագիրը կներկայացվի նաև Ազգային ժողովում։
Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ