Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ պրն. Հակոբ Տեր-Խաչատուրյանին։
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած արտաքին մարտահրավերները և ներքաղաքական կացությունը։
Զրույցի ընթացքում կարևորվեց բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին ուղղված ծրագրերի շարունակականությունը և արցախահայության իրավունքների հետևողական պաշտպանությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նաև անհրաժեշտ նկատեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առավել զարգացումը և ազգային միասնականության ամրապնդումը՝ ի շահ համազգային խնդիրների հաղթահարման և հայրենիքի հզորացման։
Մայր Աթոռ Ս. Էջմիածին