Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ ֆուտբոլային մեծ խաղերը «համընկնում են» ՀՀ պաշտոնյաների գործուղումներին. Civilnet

Հուլիս 15,2024 10:52

Civilnet. Հայաստանում տարբեր պաշտոնյաներ, իշխող ուժի ներկայացուցիչներ ֆուտբոլային մեծ մրցաշարերի ընթացքում առիթը բաց չեն թողնում աշխատանքային այցով մրցաշարերը հյուրընկալող երկրներ մեկնելու համար։ Ընդ որում, աշխատանքային այցի արդյունքներն ամփոփող հաղորդագրություններից կարելի է դատել, որ շրջագայությունները կազմակերպվում են հիմնականում ֆուտբոլային մեծ հանդիպումներին ներկա գտնվելու համար։

Այսպես՝ Գերմանիայում ընթացող Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանից Գերմանիա է մեկնել երկու պատվիրակություն։ Հունիսի 18-ին հայտարարվեց, որ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնում է Գերմանիա։ Պատվիրակության կազմում էին նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Հետագայում, սոցցանցային հրապարակումներից երևում էր, որ հայկական պատվիրակությունը գնացել էր դիտելու Եվրոյի C խմբի Ֆրանսիա-Նիդեռլանդներ հանդիպումը։ Նրանց հետ էր նաև Գերմանիայում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանը։

Այս պատվիրակության վերադարձից հետո Գերմանիա մեկնելու հերթը Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբինն էր։ Այս խմբում ներգրաված էին ՔՊ-ական պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Հռիփսիմե Հունանյանը և Միքայել Թումասյանը։ Նրանց այցի մասին հաղորդագրություններում ու սոցցանցերում Եվրոպայի առաջնության հանդիպմանը հետևելու մասին դրվագներ չկան։ Այնուհանդերձ, այցը տարoրինակ էր, եթե հաշվի առնենք, որ Հայաստանից բարեկամական խումբը Գերմանիա էր մեկնել նաև այս տարվա մարտին, փաստացի, հաջորդ այցը հայկական կողմը կազմակերպել է մոտ երեք ամիս անց։

Ֆուտբոլային մեգամրցաշարերին որպես հանդիսատես մասնակցելու «հաջողված փորձ» ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 2022-ի աշնանն ու ձմռանը Կատարում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ Սիմոնյանի պատվիրակությունը մեկնել էր այդ երկիր։ Նրա մամուլի քարտուղարն ասել էր, որ Սիմոյանը Կատարի խորհրդարանի ղեկավարից հրավեր է ստացել դիտելու աշխարհի առաջնության երկու խաղ:

Բոլոր այս ֆուտբոլային հանդիպումներին պաշտոնյաների մասնակցությունն ու այդ օրերին ընթացող մրցաշարերը հյուրընկալող երկրներ այցելությունները, այդ այցերի ընթացքում հանդիպումների շրջանակը հարցեր են առաջացնում դրանց նպատակահարմարության ու արդյունավետության վերաբերյալ։

Մկրտիչ Կարապետյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Էս չտես չմուռները կյանքում նման հնարավոություն չեն ունեցել, հիմա պետական փողերով հասնում են Եվրոպական երկրներ, մտնում ստադիոններ, բարձրակարգ ֆուտբոլներ դիտում, միաժամանակ զարմանքից թռչկոտում ու մտքներում կրկնում. «Էս ով, ես ով …, էս ով, ես ով … էս ով, ես ով»:
    Այ չտեսներ, այ չմուռներ, ժողովրդի փողերը շռայլող այ որդեր, այ անամոթներ …

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031