Հուլիսի 14-ին, ժամը 21:01-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի տան նկուղում (մոտ 15 քմ)։
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Շ․ Ն․-ն (ծնված 1993 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1987 թ․) և Ն․ Ա․-ն (ծնվ․ 1963 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, որտեղ Շ․ Ն․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, Ա․ Ա․-ինը՝ ծանր, իսկ Ն․ Ա․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։24-ին, մարվել՝ 21։31-ին։ Այրվել են մոտ 10 փայտե արկղ և կենցաղային իրեր։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն