Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա

Հուլիս 14,2024 23:52

Հուլիսի 14-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանած ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ ծառը շրջվել է «Nissan» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դ․ Ե․, ծնված 2000 թ․) վրա՝ վնասելով այն․ վնասվել են նաև էլեկտրական մալուխներ։

Փրկարարները ծառը և էլեկտրական մալուխները հեռացրել են ավտոմեքենայի վրայից:

ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031