Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է խորհրդարանական ընտրությունները. «Ազատություն»

Հուլիս 14,2024 22:55

«Ազատություն» – Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտում է սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ «Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ այս որոշումը հուլիսի 13-ին ընդունել է կուսակցության Գերագույն Մեջլիսը։

«Հաշվի առնելով, որ ավելի քան 300 քաղբանտարկյալներ դեռ ազատ չեն արձակվել երկրում, հավաքների ազատությունն արգելված է, ընտրական հանձնաժողովները գտնվում են իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո, քվեարկության գործընթացի և ձայների հաշվարկի վերահսկողությունն անհնար է, ազատ մամուլը եղել է ավերված, ընտրություններին անկախ տեղական դիտորդների կողմից դիտորդություն չի թույլատրվում, ինչպես նաև չկա մրցակցային և արդար ընտրական միջավայր, 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները բոյկոտվելու են»,- ասված է հաղորդագրությունում:

Միլի մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու կարգադրությունը հունիսի վերջին ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի ընտրատարածքային հանձնաժողովներում արտահերթ խորհրդարանական ընտրություններում թեկնածուների գրանցման փաստաթղթերն ընդունվում են հուլիսի 13-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031