Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածյալի անունը. դա Փենսիլվանիայի Բեթել Պարկ քաղաքից 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է։
Կասկածյալը սպանվել է Գաղտնի ծառայության աշխատակիցների կողմից մի քանի րոպե անց այն բանից հետո, երբ, ենթադրաբար, կրակել է բեմի ուղղությամբ, որտեղ Թրամփը ելույթ էր ունենում իր կողմնակիցների առաջ:
Հետաքննությունների դաշնային բյուրոն աշխատում է պարզելու հարձակման դրդապատճառը, որի հետևանքով զոհվել է հանրահավաքի մեկ մասնակից, ևս երկուսը՝ ծանր վիրավորվել: Թրամփը ստացել է թեթև մարմնական վնասվածք աջ ականջի հատվածում:
Հրաձիգը՝ Քրուքսը, գրանցված էր որպես հանրապետական, ըստ նահանգի ընտրողների ցուցակների: Նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրությունները նրա կյանքում առաջինը կլինեին, քանի որ 2020 թվականին նա 16 տարեկան էր։
Կարդացեք նաև
Քրուքսն ապրում էր Բաթլերից մոտ մեկ ժամ մեքենայով հեռավորության վրա: Դաշնային ավիացիոն վարչությունը կիրակի հայտարարել է, որ փակում է Բեթել պարկի օդային տարածքը՝ «անվտանգության հատուկ նկատառումներից ելնելով»։
Երբ Քրուքսը 17 տարեկան էր, նա 15 դոլար նվիրատվություն է արել ActBlue քաղաքական կոմիտեին, որը գումար է հավաքում դեմոկրատ թեկնածուների և ձախակողմյան կողմնակիցների համար: Նվիրատվությունն արձանագրել էր Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից 2021 թվականին: Նվիրատվությունը նախատեսված էր «Progressive Turnout Project» ՀԿ-ի համար, որը խրախուսում էր ընտրություններին մասնակցությունը դեմոկրատների շրջանում: Ոչ ActBlue-ն, ոչ էլ Progressive Turnout Project-ը չեն արձագանքել Reuters-ի մեկնաբանությունների խնդրանքներին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում