Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը․ Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 14,2024 22:15

Օլաֆ Շոլցը, Քիր Սթարմերը, Ջասթին Թրյուդոն, Ֆումիո Կիսիդան, Վոլոդիմիր Զելենսկին, Ջորջիա Մելոնին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Յենս Ստոլտենբերգը և շատ ուրիշներ հայտարարություններ են արել ԱՄՆ նախկին նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ։

Թրամփի դեմ մահափորձը դատապարտել ու մեկնաբանել են աշխարհի շատ երկրների ղեկավարներ։ Նախագահ Ջո Բայդենը դատապարտել է հարձակումը՝ ասելով, որ Ամերիկայում նման բռնության տեղ չկա։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ «խորապես ցնցված է» հարձակումից, Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում և ասել, որ «քաղաքական բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակությունում»։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ «բռնությունը իռացիոնալ է և անմարդկային»:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կատարվածն անվանել է սպառնալիք ժողովրդավարությանը:

«Հարձակումը… նողկալի է: Մաղթում եմ նրան (Թրամփին) շուտափույթ ապաքինում։ Իմ մտքերը նաև այն մարդկանց հետ են, ովքեր տուժել են հարձակումից։ Նման բռնության ակտերը սպառնում են ժողովրդավարությանը», – ասվում է Շոլցի հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ «քաղաքական բռնությունը ցանկացած ձևով տեղ չունի մեր հասարակության մեջ»:

«Անհնար է գերագնահատել, որ քաղաքական բռնությունը չի հանդուրժվելու», – ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծել է, որ քաղաքական բռնությունը անհանդուրժելի է։ «Իմ մտքերը նախկին նախագահ Թրամփի, միջոցառմանը ներկաների և բոլոր ամերիկացիների հետ են»,- ասել է նա:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան միջազգային հանրությանը կոչ է արել «խստորեն ընդդիմանալ ցանկացած բռնության, որը մարտահրավեր է նետում ժողովրդավարությանը»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջադեպն անվանել է «ողբերգություն մեր ժողովրդավարությունների համար»։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին միջազգային հանրությանը կոչ է արել «վերականգնել քաղաքականության արժանապատվությունն ու պատիվը՝ ընդդեմ ատելության և բռնության բոլոր ձևերի և ի բարօրություն մեր ժողովրդավարությունների»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել արդյունավետ հետաքննության՝ «ստվեր չգցելու ԱՄՆ ընտրությունների և համաշխարհային կայունության վրա»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, որ «բռնությունն արդարացում չունի և տեղ չունի աշխարհում ոչ մի տեղ»։

Հարձակումը դատապարտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ես ցնցված եմ նախկին նախագահ Թրամփի դեմ մահափորձից։ Նրան շուտափույթ ապաքինում եմ մաղթում, և իմ մտքերը տուժածների հետ են», – գրել է նա X հարթակում՝ հավելելով. «Դատապարտում եմ այս հարձակումը: Քաղաքական բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական երկրներում: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասին են՝ պաշտպանելու մեր ազատություններն ու արժեքները»։

Նյուն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031