Ս․թ․ հուլիսի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալել է Հայ նահատակների ժողովական եկեղեցու (Armenian Martyrs’ Congregational Church) ներկայացուցիչներ Վիգեն և Ժանեթ Քեշիշեաններին։ Ժանեթ Քեշեշեանը, ով հանդիսանում է եկեղեցու քրիստոնեական դաստիարակության պատասխանատուն, դեսպան Մակունցին է փոխանցել երկու արժեքավոր ձեռագրեր, որպես Ժողովական եկեղեցու նվեր Մատենադարանին։ Դեսպան Մակունցն իր երախտիքն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ ձեռագրերը ամենասեղմ ժամկետներում կփոխանցվեն Մատենադարանին։
Ձեռագրերը Ժողովական եկեղեցուն են փոխանցվել Վեր․ Ռոբերտ Թաքերի և նրա կնոջ կողմից։ Վեր․ Թաքերը ժամանակին միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում և 1965-1969թթ․ դասավանդել Ամերիկյան միսիոներիների կողմից բացված դպրոցում, որտեղ ժամանակին սովորել են հայ տղաներ։ Նա տեղի անտիկ իրերի խանութներից էլ գնել է ձեռագրերը։
ԱՄՆ-ՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ