Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո ո՞վ պետք է լինի երկրի ղեկավարի պաշտոնում, նա պետք է միայն լինի դիվանագետ». աբովյանցու հարցը՝ Բագրատ սրբազանին

Հուլիս 14,2024 20:30

Այսօր Աբովյանում աջակիցների հետ հանդիպման ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց. «Սա իմ պայքարն է սատանայի դեմ՝ նեռի, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության թիվ 1 շենքում: Ինքն էլ գիտի դրա մասին: Իրենց ամառանոցում էլ շատ անհանգստացած են այդ թեմայով: Լիքը բաներ են գալիս ինձ հասնում: Այս պայքարը հոգեւորականի պայքար է բնականաբար: Առաջիկայում շատ բաներ ունեմ պատմելու, դուք կիմանաք: Պարբերաբար տուն են հրավիրում գուշակների՝ կախարդների, անուն-ազգանունները չեմ իմանում, բայց ինչ անում են՝ գիտեմ: Միգուցե Հայաստանից էլ չի: Հավաստի գիտենք` ինչ է տեղի ուենում դրա համար ամուսիններով խառնված են իրար, դրա համար զոռով հանում ուղարկում են հեծանիվ քշելու, զոռով հանում ուղարկում են շրջագայության՝ մարզեր»:

Հետո Բագրատ սրբազանը պատասխանեց բնակիչների հարցերին: Նրանցից մեկը հարցրեց՝ իշխանափոխությունից հետո ո՞վ պետք է լինի երկրի ղեկավարի պաշտոնում:

Բագրատ սրբազանը պատմեց, թե ինչպես մայիսի 9-ից հետո հայտարարեց, որ պատրաստ է այդ պատասխանատվությունը վերցնել իր վրա. «Առաջարկեցին ու առաջադրեցին, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ստանձնի դա: Այն, ինչ տեղի է ունենում, դա ոչ իմ ցանկություն է եղել, ոչ նպատակը, ոչ էլ երազանքը: Ես իմ չափն էլ գիտեմ, կարողություն էլ, տեղն էլ: Այդուհանդերձ, հանգամանքները այդպես են դասավորվել: Ինձ համար ամենակարեւորը այս պայքարի արդյունքը հաղթանակով արձանագրելն է: Հիմա դա կլինեմ ես, թե հանգամանքները կբերեն, որ այլ կերպ կզարգանա, միայն եւ միայն արդյունքն է կարեւոր:

Լաուրա ներկայացած աղջիկն արձագանքեց, որ երկրի ղեկավարի պաշտոնում պետք է լինի միայն նա, ով ստացել է դիվանագիտական կրթություն. «Ոնց որ լրագրողը դարձավ երկրի ղեկավար, նորմալ չէր…»: Բագրատ սրբազանը պատասխանեց, որ ճիշտ է. «Թող լինի ոչ միայն դիվանագետ, տնտեսագետ, բոլորը միասին թող լինի,  բայց պետք է պատասխանատվություն ստանձնեն դրա համար մարդիկ: Ինչ դու ասում ես, լրիվ ճիշտ է: Ամեն դեպքում, եթե իմ անձին է վերաբերում, ես դեղին մամուլ չեմ ներկայացրել կյանքում»:

Մանրամասները՝ տեսանյութերում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031