Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Տավուշից ահազանգեր ենք ստանում, որ շրջակա գյուղերի խաչերի լույսերը անջատել են, տեղեկություններ կան, որ սկսել են ապամոնտաժման գործընթաց». Գառնիկ Դանիելյան

Հուլիս 14,2024 19:34

«Այն հակաքարոզչությունը, որն իրականացվում է «Սրբազան պայքարի» դեմ, աննախադեպ է: Այն բոլոր լուտանքները, ցինիկ հայտարարությունները, որ փորձել են կպցնել շարժմանը, իբր թե մենք այս կամ այն երկրի ագենտներն են, լրտեսներն ենք, ինչ-որ պրոյեկտներ եք, այս կամ այն շրջանակի հետ ենք կապված՝ նմանատիպ պառակտիչ գործունեությամբ ուզում են շարժման վրա մեծ բիծ դնել, որ այն մարդկանց, ովքեր մեր աջակիցներն են, փորձեն հետ պահեն: Եթե ՀՀ-ում կա օտարերկրյա շահերը սպասարկող ուժ, դա իշխող ՔՊ-ն է ու իշխանական խմբակն է»,- այսօր Աբովյանում աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Նա նշեց, որ քանի որ ՀՀ իշխանությունները ճանաչել են Արցախը Ադրբեջանի կազմում, Ադրբեջանը հսկայական պահանջներ է դնում դրա դիմաց, փոխհատուցում ու տարածքներ է ուզում, ասում է՝ Սեւանով կփակվես. «Հիմա գործակալը ո՞վ է: Արդեն հասել է նրան, որ Ադրբեջանը պահանջում է ՀՀ-ում սահմանադրական փոփոխություններ: Տավուշի մարզից ահազանգեր ենք ստանում, որ շրջակա գյուղերի խաչերի լույսերը անջատել են, տեղեկություններ կան, որ իշխանությունների հրահանգով սկսել են ապամոնտաժման գործընթաց, հաջորդը ադրբեջանցիների՝ այստեղ վերաբնակեցումն է, որը Ադրբեջանի պահանջն է: Հլու-հնազանդ կատարում են Ադրբեջանի բոլոր պահանջներն ու այս շարժմանը անուն են դնում, որը մաքուր ազգային-հայկական շարժում է ու սպասարկում է միմիայն հայ ժողովրդի շահերը: Մեզ ասում են՝ Արցախի անունը քիչ տվեք, հայկական գաղափարների մասին քիչ խոսեք, եկեղեցի, կրոն…թողեք մարդիկ հանգիստ ապրեն, հաճույքներ ստանան, վայելեն կյանքը, իրենց քարոզչությունը դա է: Հիմա Աժ-ում բոլորին հատիկ-հատիկ զգուշացրել են Արցախի անունը չտան, այն նախարարը, որը տալիս է, խիստ նկատողություն են անում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031