Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նշում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, խաղաղության պայմանագիր չի կնքվելու․ ի՞նչ տարբերակներ կան․ Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 14,2024 14:30

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նշել է, որ կողմերը շատ մոտ են խաղաղության պայմանագիր կնքելու։

Միևնույն ժամանակ, գրեթե ամեն օր Ադրբեջանը նշում է, որ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների, խաղաղության պայմանագիր չի կնքվելու։
Արդյունքում, կա 3 տարբերակ.

1. Հայաստանը կատարելու է Ադրբեջանի պահանջը՝ փոխելով Սահմանադրությունը,
2. Ադրբեջանը հրաժարվելու է իր պահանջից և խաղաղության պայմանագիր է կնքելու առանց նախապայմանների,
3. Հայաստանն ու Ադրբեջանը մնալու են իրենց դիրքերում և Բլինքենը հերթական արարողակարգային հայտարարությունն է անում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031