Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվեց արկածախնդրության առավել վտանգավոր տարբերակը՝ գորդյան հանգույցը մի հարվածով կտրելու սևեռուն գաղափարը․ «ՉԻ»

Հուլիս 14,2024 12:50

Արկածախնդրությունը պետական քաղաքականության հիմքում դնելու օրիակները համաշխարհային պատմության մեջ բավականին շատ են ու մի հիմնական ընդհանրություն ունեն․ արդյունքները կործանարար են լինում։ Ընդ որում, արկածախնդրության երկո՛ւ տեսակ կա։ Առաջին՝ առանց հետևանքների մասին մտածելու դիմել վճռական քայլերի, և երկրորդ՝ ընդհանրապես ոչինչ չանել և հույս ունենալ, որ կամ վտանգները մեր կողքով կանցնեն, կամ ուրիշնե՛րը մեր փոխարեն կկանխեն դրանք։

2018-ին Հայաստանի պետական քաղաքականության հիմքում դրվեց արկածախնդրության առավել վտանգավոր տարբերակը, այսինքն՝ ակտիվ մոլեռանդությամբ գորդյան հանգույցը մի հարվածով կտրելու սևեռուն գաղափարը։ Փողոցից իշխանության եկած պատահական մեկն ինքն իրեն ներշնչել էր, որ սխալվելու իրավունք և վճռականություն ունի, այդ մասին նույնիսկ մի հոդված հրապարակեց, ու օրեր անց սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը՝ աղետալի հետևանքներով։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031