Անգլիացի հանրահայտ գրող Ջորջ Օրուելի կարծիքով՝ ով վերահսկում է պատմությունը՝ վերահսկում է ապագան։ Նշանավոր «Անասնաֆերմայի» եւ «1984»-ի հեղինակն ակնարկում է, որ պատմության շարադրումը քաղաքական ենթատեքստ ունի՝ ով այն իրականացնում է, նա էլ ձեւակերպում է իր իշխանության օրինակարգությունը։ Հանգամանքների բերումով, ի դժբախտություն Հայաստանի, 2018-ից հետո իշխանության եկած խմբակի հիմնական զբաղմունքը հին, նոր եւ նորագույն պատմության խմբագրումն ու սրբագրումն է: Դա ունի երկու հիմնական նպատակ.
- 2020-ից սկսված սողացող կապիտուլյացիայի՝ պարտության ու տարածքների զիջման համար պետք է պատասխանատուներ ու մեղավորներ կարգվեն. ա/ եկեղեցին՝ դեռեւս Պապ թագավորի ժամանակաշրջանից. բ/ պահանջատեր դաշնակցականները. գ/ Խորհրդային Միությունը, որը մեր հարեւանների նկատմամբ թշնամանք է մեր մեջ սերմանել, դ/ Ռուսաստանը, որն Արցախը մեր ձեռքից վերցրել, նվիրել է Ադրբեջանին, ե/ նախկին իշխանությունները, որոնք սխալ քաղաքականություն են վարել՝ ժամանակին չհանձնելով Արցախը: Մի խոսքով՝ մեղավորների ցուցակը կարելի է երկար շարունակել, բայց այդ ցուցակում չկա կառավարությունն՝ իր գլխով, որի ժամանակ սկսվեցին պարտություններն ու կորուստները:
- Քանի որ մեղավոր են գրեթե բոլորը, եւ կա միայն քաղաքական մեկ ուժ, որը ոչ մի բանում մեղավոր չէ, ապա՝ շարադրելով պատմությունը համապատասխան ձեւով, իշխանությունը պետք է մնա այդ «անմեղ» ուժի ձեռքին, եւ նա պետք է շարունակի պաշտոնավարել:
Քաղաքականության մեջ պատմության շարադրումը կամ սրբագրումը կարեւորագույն նշանակություն ունի։ Գաղափարականացված երկրներում պատմության դասագրքերի ամեն մի տողը կարեւորվում է: Խորհրդային Միության ժամանակ Հին Հռոմի ստրուկների ապստամբության առաջնորդը՝ Սպարտակը, ներկայացվում էր որպես մարքսիստ-սոցիալիստ, իսկ Հայոց պատմությունից հայտնի պավլիկյանները շահագործող դասակարգի դեմ գաղափարական շարժման հերոսներ էին: Գաղափարականացված երկրներում դա կարելի է հասկանալ, սակայն «իզմերը» հերքող կառավարության համար, որպիսին ՔՊ-ն է, պատմության հանդեպ նման հետաքրքրությունն առաջին հայացքից անըմբռնելի է։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում
Երբ նիկոլն ասում է, որ ինքը «իզմեր» չունի, նկատի ունի հայկական «իզմեր» չունենալը, բայց ինքը ոտից-գլուխ թուրքական «իզմեր» է կրում: Երբ ալիևը կամ էրդողանը որևէ ակնարկ են անում, սա իրար է խառնվում և սկսում է քարոզել նրանց ակնարկած թուրքական ծրագրերը՝ Մասիսը փոխարինել Արագածով, նոր սահմանադրություն ընդունել, «Հայոց պատմություն» առարկան փոխել «Հայաստանի պատմություն» առարկայով, Տավուշում սյուներ տեղադրել և սյուներից այն կողմ գտնվող ռազմավարական նշանակության կարևոր տարածքները և ճանապարհները հանձնել թուրքին:
էս մարդու միակ հայկականը հայերեն խոսելն է, մնացածը թուրքական ծրագրերի կատարում է՝ մի մասը ժողովրդին խաբելով կամ սպառնալով, մյուս մասն էլ՝ ծածուկ: