Դոնալդ Թրամփին սպանելու փորձ կատարած տղամարդը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, ասվում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հաղորդագրությունում։ Ինչպես հայտնում է BBC-ն, Քրուքսը Փենսիլվանիայի Բեթել պարկից է, որը գտնվում է մահափորձի վայրից՝ Բաթլերից մոտ 70 կմ հեռավորության վրա։
«Ակտիվ հետաքննությունը շարունակվում է, և յուրաքանչյուր ոք, ով ունի տեղեկություն, որը կարող է օգնել հետաքննությանը, խնդրում ենք լուսանկարներ կամ տեսանյութեր ներկայացնել առցանց ռեժիմով», – նշվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի՝ Բաթլեր ավանում նախկին հանրապետական նախագահ և 2024թ. նախագահական ընտրապայքարում թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ էին հնչել` նրա ելույթի ժամանակ: Դոնալդ Թրամփը թեթև մարմնական վնասվածքներ էր ստացել: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ անձ, ևս երկուսը վիրավորվել են: