ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հանդիպմանը Ալիևը, Trend-ի փոխանցմամբ, հավաստիացրել է, թե Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և միաժամանակ հերթական անգամ նշել, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։
Սահմանադրության փոփոխության՝ Բաքվից հնչող պահանջներին Երևանից բազմիցս հակադարձել են, որ դրանք Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ են: