Հուլիսի 13-ին, ժամը 16:24-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման տեղեկություն է ստացվել, որ Այրում կայարանում՝ մաքսատան մոտակայքում, այրվում է մեկհարկանի սեփական տուն․ ներսում կա քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրում կայարանի Երկաթուղայինների փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է տունը (մոտ 60 քմ)՝ գույքով: Տան ներսում հայտնաբերվել է Լ․ Դ․-ի (ծնված 1941թ.) դին:
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն