Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը աղետների ռիսկի կառավարման և երկրի դիմակայունության բարձրացման ոլորտներում

Հուլիս 13,2024 20:22

Հուլիսի 12-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կառավարչի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ, դեսպան Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալլելոն:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված ամուր և բարեկամական-գործընկերային հարաբերությունները:

Վահե Ղազարյանը նշել է, որ ՆԳ նախարարությունում հաջողությամբ շարունակվում է նախանշված բարեփոխումների ընթացքը, և հատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ այդ գործընթացի մեկնարկից ի վեր մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Նախարարը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի նվազեցման, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման, աղետների հետևանքների վերացման և աղետների ռիսկի կառավարման ուղղություններով:

Նա բարձր է գնահատել նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում Փրկարար ծառայությանը ցուցաբերած նյութատեխնիկական աջակցությունը և փրկարար ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները:

Նախարար Վահե Ղազարյանը առանձնացրել է ՀՀ կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերի 5-ին հաստատված Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Էրին Մըքին ողջունել է ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումների արդյունավետ ընթացքը և բարձր գնահատել դրանք հետևողականորեն շարունակելու հանձնառությունը:

Բարեփոխումների հայաստանյան փորձը լավ օրինակ կարող է դառնալ այն երկրների համար, որոնք նպատակ ունեն կյանքի կոչելու նմանատիպ հավակնոտ ծրագրեր՝ նշել է Էրին Մըքին:

Դեսպանն անդրադարձել է նաև Հայաստանում հեղեղումների աղետալի հետևանքներին և կարևորել ՆԳՆ փրկարար ծառայության իրականացրած արդյունավետ աշխատանքը: Նա պատրաստակամություն է հայտնել շարունակելու հումանիտար աջակցությունը՝ աղետից տուժած անձանց և ընտանիքներին, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման և դիմակայունության բարձրացման գործում:

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է աղետի գոտում ՆԳ նախարարության կողմից կատարված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև իրավիճակի և կարիքների գնահատման, ստացված արդյունքների գեներացման գործընթացը, տուժածներին ցուցաբերվող աջակցության ծավալները:

Փոխնախարարը կարևորել է նաև կանխարգելիչ միջոցառումների անհրաժեշտությունը, անդրադարձել վերապատրաստումների և օրենսդրական փոփոխությունների կարևորությանը, համայնքներում աղետներին դիմագրավելու հնարավորությունների մեծացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Փրկարար ծառայության տեխնիկական հնարավորությունների զարգացման, ինչպես նաև տեխնիակական անվտանգության խնդիրներին և թվայնացման գործընթացին:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու սերտ և արդյունավետ փոխգործակցությունը:

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031