Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան․ «Մեկը կարո՞ղ է գտնել մի եկեղեցականի կամ նախկին իշխանությունից որեւէ մեկի, որն ասում է, թե Հայաստանը պետք է չլինի անկախ պետություն։ Գտեք, տվեք, ես էլ քննադատեմ դրանց»

Հուլիս 13,2024 19:26

«Ամբողջ երկիրը, Հայաստանի ամբողջ ներքաղաքական էլիտան հենց հիմա զբաղված է կեղծ օրակարգերով․ Հայաստանը գնո՞ւմ է Եվրամիություն, թե՞ չէ, ինքնիշխա՞ն է Հայաստանը, թե՞ ինքնիշխան չի։ Առավոտից իրիկուն դա է քննարկվում»,-արձանագրում է վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ժողովուրդ, ձեր սուվերենությանը ի՞նչ է եղել։  Հիմա ի՞նչ է քննարկվում։ Կեղծ թեզեր են բերվել դաշտ, որ ինչ-որ ուժեր կան, որոնց ման ենք գալիս՝ չենք գտնում։ Անկեղծ ասեմ, ես չգիտեմ դրանք որ ուժերն են։ Վերագրում են նախկիններին՝ Ռոբերտ Քոչարյանին, որոնք, գիտեք, իմ հերոսները չեն։ Բայց մի հատ հայտարարություն չենք կարողանում գտնել, որ այս մարդիկ նման բառ ասում են։ Վերագրվում է, որ իրենք ուզում են, որ մենք դառնանք ոչ անկախ պետություն, ծայրագավառ։ Եվ հետեւաբար, պայքար է ընթանում իրական Հայաստանի, որ սա է, ինչ որ կա՝ Շուռնուխ, Կիրանց, եւ պատմական Հայաստանի միջեւ։ Դե, պատմականն էլ անկախ չի ու հաստատ սուվերեն չի։ Եկեղեցին էլ է ուզում, որ Հայաստանը չլինի անկախ։

Չգիտեմ, մեկը կարո՞ղ է գտնել մի եկեղեցականի կամ նախկին իշխանության որեւէ մեկի, որն ասում է, թե Հայաստանի Հանրապետությունը պետք է չլինի անկախ պետություն։ Գտեք այդպիսի քաղաքական գործչի, տվեք, մենք էլ նայենք էդ անտերը,  տվեք, ես էլ քննադատեմ դրանց։

Էլի կեղծ պայքարի մեջ ենք։ Էն ժամանակ Հրայր Թովմասյան էին հանում, հիմա էլ՝ սուվերենություն, ԵՄ անդամակցության հանրաքվե։ Ամեն օր մամուլը, մարդիկ դա են խոսում։ Այսինքն, էլի ինչ-որ բան է հրամցվել մեզ, մենք դա քննարկում ենք, կռիվ ենք անում իրար հետ։ Իսկ թշնամին այնտեղ պատրաստվում է։ Տարածաշրջանում պրոցեսներ են տեղի ունենում, մենք այստեղ էլի հերոին ենք սպառում։ Այն ժամանակ հայրենասիրության, հիմա՝ ինքնիշխանության, սուվերենության ու անկախության հերոինն է սպառում ժողովուրդը։

Այս զուգահեռները շատ կարեւոր են։ Էն ժամանակ ՍՈՒ-եր էին գնում՝ ՍՈՒ-երը մտան, օդը փակեցին, մարտական հերթապահություն եւ այլն։ Հիմա նույնն է, նույնությամբ՝ «Ցեզարներն» եկան, Հայաստանը ստացավ, հլը նայեք՝ քանի կիլոմետր հեռու է կարողանում խփել։ Դեռ «Ցեզարը» չի եկել Հայաստան, չեք ստացել, չեք պարապել, չգիտենք՝ ռակետը ունեք թե չունեք, բայց արդեն կրակում եք ու հասել եք չգիտեմ ուր։ Ժողովուրդ, դուք ադեկվատ ե՞ք, թե չէ։ Երբ նայում եմ վերնագրերը, թե ինչ եք նայում դուք, չգիտեմ՝ փրկություն կա՞, թե չկա, իմաստ ունի՞ որեւէ բան անել, թե իմաստ չունի բացարձակապես։ Գժանոց է՞, թե ինչ։

Նույն բանն է եղել չորս տարի առաջ։ Էլի օդ ենք սպառում, փուչիկ՝ «շատ մոտ ենք», «պատմական հնարավորություն կա խաղաղության պայմանագիրը ստորագրելու»․․․ դեսպան ժամանակ եմ ասել, որ Ալիեւը չի ուզում պայմանագիր կնքել։ Եթե կնքի էլ, չի լինելու խաղաղության պայմանագիր»,-ասաց հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031