Հուլիսի 13-ին, ժամը 15:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:
Փրկարարների և պարեկների համատեղ ուժերով կանխվել է Հ. Հ.-ի (ծնված 1996 թ.) ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Դավթաշենի բաժին:
Հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։
Կարդացեք նաև
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայություն