«Այն, ինչ-որ տեղի է ունեցել մայիսի 9-ին, այո, հնարավոր էր՝ ուղղակի գնալ իշխանություն վերցնելու ետեւից: Ի՞նչ հետեւանքներ դա կունենար, չեմ կարող ասել, բայց մեր նպատակը եղել է խաղաղ ճանապարհով իշխանափոխություն անել, քանի որ որոշակիորեն մտածում էինք, որ գործ ունենք բանական մարդկանց հետ: Ժամանակն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ այդ մտայնությունն էլ էր սխալ»,- Չարենցավանում պատասխանելով Ասկերանի նախկին քաղաքապետի դիտարկմանը եւ հարցին՝ մայիսի 9-ին կարելի էր իշխանափոխություն կատարել, ինչո՞ւ դա հնարավոր չեղավ, ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն այսօր Կոտայքի մարզում էին, հանդիպումներ եղան մարզկենտրոն Հրազդանում , ապա՝ Չարենցավան քաղաքում:
Բագրատ սրբազանը նաեւ նկատեց՝ մայիսի 9-ին եւ դրանից հետո հրապարակում գտնված մեր ժողովուրդը չի վերացել աշխարհի երեսից, եւ մի օր դա բերելու է հարցի հանգիստ հանգուցալուծման:
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Արցախի իշխանությունները շարժման առաջին օրից աջակցել են՝ տեղեկացրեց սրբազանը՝ հավելելով, որ դրսեւորումները տարբեր են եղել: Նա պատասխանում էր Ասկերանի նախկին քաղաքապետի այն դիտարկմանը, որ Արցախի իշխանությունները թուլամորթ են եւ չեն համախմբում ժողովրդին՝ ընդդեմ իրենց կյանքը կործանած մարդու՝ Նիկոլ Փաշինյանի: Իսկ Արցախի նախագահին սրբազանն առաջին անգամ հենց Չարենցավանում է հանդիպել՝ կարկուտի տակ, Կիրանցից ոտքով գալիս:
Ասկերանի նախկին քաղաքապետը տարակուսել էր նաեւ եկեղեցու՝ շարժման թիկունքին բացահայտորեն չկանգնելու մասով: Սրբազանը պատասխանեց՝ ամեն ինչ իր ժամանակին կլինի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ