Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-ին երեկոյան, 14-18-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Հուլիսի 13-ին կեսօրից հետո, 14-18-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն