Ակբա Բիզնես ակումբի շրջանակում գործարար համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին բիզնեսի համար կարևոր թեմայի՝ ֆրանչայզինգի առավելությունների, ոլորտում առկա ռիսկերի և զրոյից ֆրանշիզա ստեղծելու առանցքային հարցերի շուրջ զրուցելու։
Ակբա Բիզնես ակումբը հանդիպումը նախաձեռնել է Հայաստանի ֆրանչայզինգի ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Նպատակը՝ գործարարներին ֆրանչայզինգի ներկայացումն է, որը հնարավորություն է տալիս ռիսկերի համակողմանի գնահատմամբ տեղայնացնել պատրաստի բիզնես մոդելներ՝ ընդլայնելով սեփականը միջազգային շուկայում:
Ակբա Բիզնես ակումբի միջոցառման հյուրը ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին էր, ով իր մասնագիտական 15 տարիների ընթացքում ավելի քան 200 ֆրանչայզինգային նախագիծ է իրականացրել։
Կարդացեք նաև
«Հայկական շուկան սուպեր աճի շրջանում է և առաջիկա տարիներին կշարունակվի այդպես մնալ։ Գործարարները, հասկանալով շուկայի հեռանկարները, կարող են ավելի խելամիտ մոտենալ ֆրանշիզային և ստեղծեն մոդելներ, որոնք երկարաժամկետ, կայուն զարգացում կունենան»,- նշել է ֆրանչայզինգի միջազգային փորձագետ, ՀՀ ֆրանչայզինգի ասոցիացիայի խորհրդի անդամ Վիկտոր Լյաշևսկին:
«Ֆրանչայզինգը հնարավորություն է տալիս արդեն գործող բիզնեսն ընդլայնել թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ինչպես նաև կայացած ու գործող բիզնեսներին դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը՝ զսպելով ռիսկերը և ստանալով աջակցություն բիզնեսի զարգացման հարցում»,- նշել է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։
«Ակբա Բիզնես ակումբը շատ կարևոր աշխատանք է կատարում, այն միաձուլում է հայկական գործարար համայնքը ու համագործակցում տարբեր ընկերությունների, ասոցիացիաների հետ, որոնք, արդյունքում, տալիս են սիներգիայի էֆեկտ, ինչն անչափ կարևոր է»,- նշել է ՀՀ-ում ֆրանչայզինգի ասոցիացիայի նախագահ Արթուր Վարդանյանը։
Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։
«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
- մասնակցել անվճար բիզնես դասընթացների,
- դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,
- օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,
- առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։
Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։
Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։