Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Ղազարյանը Սյունիքում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ

Հուլիս 13,2024 13:35

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Սյունիքի մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։

Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին Ոստիկանության բարեփոխումներին, Պարեկային ծառայության գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, դպրոցական տեսուչի ինստիտուտի կարևորությանը և այլն: Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ: Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։

Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու:

ՀՀ ՆԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031