Sputnik Արմենիա – ՀԱՊԿ-ում տեսնում են Արևմուտքի բացահայտ փորձերը՝ ցնցելու իրավիճակը կովկասյան տարածաշրջանում և Իրանում․ ՌԻԱ Նովոստիին ասել է կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը․
«Նրանք նաև փորձում են Հայաստանին հետ քաշել դաշնակիցներից, թեև այլ երկրների օրինակները ցույց են տալիս, թե դա ինչի է հանգեցնում։
Մենք տեսնում ենք այլ իրավիճակների օրինակով՝ նույն Անդրկովկասում, նույն Վրաստանում, թե ինչի է հանգեցնում այս ամենը։ Բնականաբար, մեզ չեն կարող չտագնապել և չմտահոգել Երևանում «արտաքին խաղացողների» և ղեկավարության գործողությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ոչ միայն բուն Հայաստանում, այլև կարող են սրել իրավիճակը նրա սահմաններից դուրս»։