Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արա Սահակյան. Ես ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չանցնի խորհրդարան. «Հրապարակ»

Հուլիս 13,2024 12:05

Հարցազրույց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի հետ։

– Կիրանցի բնակիչները ճանապարհ էին փակում, չէին ուզում հանձնել իրենց հողերը։ Բայց հաշտվեցին իրականության հետ, փոխհատուցում են ստացել կառավարությունից ու կարծես թե այլեւս չեն բողոքում։ Ի՞նչ պատահեց։

– Եթե Հայաստանի Հանրապետության մասին դատենք Հ1-ի ռեպորտաժներով, քարոզչական նյութերով, ապա ամեն ինչ հրաշալի է, շատ լավ է` խնդիր չկա։ Ես ապրել եմ այդպիսի երկրում, անունը Սովետական Միություն էր, երբ հեռուստատեսությամբ ասում էին մի բան, մարդկանց տներում բոլորովին այլ խնդիրներ էին քննարկվում։ Մեր երկրում հաստատվում է մի մարդու դիկտատուրա, որը ժողովուրդը տեսնում է, մերժում  է եւ կոնսոլիդացվում։ Հայաստանում տեղի է ունեցել իշխանության թեւերի միջեւ հավասարակշռման, զսպման մեխանիզմների ոչնչացում։ Գործադիրի եւ օրենսդիրի միջեւ գոյություն չունի լիազորությունների եւ իրավասությունների տարանջատում։ Կառավարությունն ԱԺ-ում ձեւավորել է մեծամասնություն, որտեղ բանավեճ չկա։ Ընդդիմությունից ամեն ինչ է պահանջվում՝ չիմանալով, որ ԱԺ-ում փոքրամասնություն են։ ՔՊ-ն վաղուց դեմոկրատական սկզբունքներից հեռացել է։ Հայաստանում գոյություն չունի քաղաքական բանավեճ, կա մի մարդու տեսակետ, Նիկոլ Փաշինյանը նույնիսկ թիմ չունի։ Այդ թիմն էլ իրեն հլու-հնազանդ մարդկանց մի խումբ է։

– Եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ապա 2026-ին կկայանան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Ի՞նչ շանսեր ունի Փաշինյանի թիմը, ո՞ր ուժերը կհայտնվեն օրենսդիրում։

– Ես ամեն ինչ կանեմ, որ ՔՊ-ն չանցնի խորհրդարան, եթե անգամ անցնի, ապա չլինի մեծամասնություն։ Ապագա խորհրդարանի պատկերը տեսնում եմ, օրինակ` իմ նկարն այնտեղ չի լինելու, որն էական հանգամանք է։ Նոր ուժեր կգան ասպարեզ, արեւմտյան ուժերը մոտենում են 5 տոկոսի շեմին։ Սա` այսօրվա դրությամբ: Սակայն ընտրություններին կա դեռեւս 2 տարի, մի շտապեք, եկեք խոսենք այսօրվա հոգսերից, Հայաստանը գտնվում է վատ վիճակում, նրա քաղաքական պատասխանատուները չեն պատկերացնում, թե որոնք են այն քայլերը, որով երկիրը կզարգանա, կամրապնդվի։

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031