Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը Տիգրան Դերմոյանն է․ «Ժողովուրդ»

Հուլիս 13,2024 10:50

«Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։ Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել, հեռախոսը առգրավել ու մոռացել են գործի մասին։ Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ, քննչական գործողություն չի իրականացվել վերջինիս մասով. իսկ ամենաուշագրավն այն է, որ Դերմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է սեպտեմբերին, ու կա՛մ գործը պետք է դատարան ուղարկեն, կա՛մ կարճեն։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031