Հայաստանի օրվա իշխանություններն իսկապես «մտքի գիգանտ» են ու աչքի են ընկնում ոչ միայն ավերելով, այլև ծայրահեղ հեռահար «նպատակներ» առաջ քաշելով։ Օրինակ՝ դեռևս 2019 թվականին Փաշինյանը ձևակերպեց մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակները, ի մասնավորի՝ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, ապահովել առնվազն 2,5 միլիոն մարդու զբաղվածությունը, աղքատությունը իսպառ վերացնել: Դե, տնտեսական առումով էլ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, ՀՆԱ-ն՝ 15-ապատկվի, աշխատավարձը՝ յոթնապատկվի։ Նպատակներում անդրադարձ էր կատարվում նաև անվտանգությանը, առողջապահությանը, կրթությանն ու սպորտին վերաբերող բարձր նշաձողերին։
Այդ «նշաձողերին» դեռ կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես արձանագրենք, որ այս իշխանությունների սիրելի զբաղմունքներից է 2-3 տասնամյակ հեռավորությամբ «ռազմավարական նպատակներ» սահմանելը. դե, այդ ժամանակ ոչ ոք իրենցից պատասխան չի պահանջելու, ինչպես առիթ ունեցել ենք նշելու՝ «ով՝ սաղ, ով մեռած»: Այսինքն անպատասխանատու իշխանությունը առաջ է քաշում անպատասխանատու ուտոպիաներ, որոնք որևէ պարտավորություն չեն ենթադրում թե՛ ժամանակային հեռավորության տեսանկյունից, թե՛ այն առումով, որ իրենք ամենաշատը մեկուկես տարի անց իշխանություն չեն լինելու… Փոխարենը այս իշխանությունները կարճաժամկետ կտրվածքով որևէ դրական քայլ չեն անում, լրիվ հակառակը՝ քանդում են ինչ հնարավոր է: Մյուս կողմից՝ անցած հինգ տարում որևէ բան չի արվել՝ գեթ մի չնչին չափով այդ նպատակներին մոտենալու ուղղությամբ։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում