Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնեան․ «Հայոց պատմութիւն տարբերակը շատ ճիշդ է»․ «Հայրենիք»

Հուլիս 13,2024 10:20

«Բացարձակապես մեզ չեն հարցրել՝ ո՛չ մեզ, ո՛չ Երեւանի Պետական համալսարանին, ո՛չ Մանկավարժական համալսարանին, եւ քաղաքական որոշում է կայացուել, ինչպէս յաճախ մեզ մօտ լինում է», ըսաւ Պատմութեան հիմնարկի տնօրէն Աշոտ Մելքոնեան:

Ան համոզուած չէ դասագիրքը անուանափոխելու վարչապետին հիմնաւորումներով: Հայոց պատմութիւնը եւս կը նշանակէ Հայաստանի պատմութիւն՝ պարզաբանեց պատմաբանը։ «Հինգերորդ դարից՝ Ագաթանգեղոս, Խորենացի, Փաւստոս Բուզանդ, Ղազար Փարպեցի, հետագայում արդէն՝ Սեբէոս, Դրասխանակերտցի, 18-րդ դարում՝ Միքայէլ Չամչեան, 19-րդ դարում՝ Անտոն Գարագաշեան, Ղեւոնդ Ալիշան, Ստեփան Բալասանեան, 19-ի վերջ 20-ի սկիզբ՝ Լէօ՝ Առաքել Բաբախանեան, այսինքն՝ հայ պատմագիտութեան խոշորագոյն դէմքերը «Հայոց պատմութիւն»ն են ընտրել, որը նշանակում է Հայքերի պատմութիւն՝ Մեծ եւ Փոքր Հայքերի, եւ գրաբարով Հայք ձեւը՝ Հայքեր, այսինքն՝ երկու Հայաստաններ՝ Մեծ եւ Փոքր Հայք իմաստով, գրաբարի խոնարհուած ձեւով կը տան արդէն Հայոց պատմութիւն, որ կը նշանակի Հայաստանների պատմութիւն: «Երբ խօսում է Արտաշէսեանների մասին Մովսէս Խորենացին, պետականութիւն չե՞նք ունեցել, Տիգրանի շրջան չի եղե՞լ, Արտաշէս չի եղե՞լ, եղել է, բա ինչո՞ւ է կոչւում Հայոց պատմութիւն: Սա ճիշդ բացատրութիւն չի, մեղմ ասած։ Քաղաքականութեան մէջ ես զիջողականութիւն եմ տեսնում՝ հէնց այդ նոյն պետականութեան ու սուվերենութեան (գերիշխանութեան) առումով, եթէ սրա մէջ կայ քաղաքականութիւն: Իսկ գիտականութեան առումով, նորից եմ կրկնում, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, որ Հայոց պատմութիւն տարբերակը շատ ճիշդ է», ընդգծեց Մելքոնեան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031